ՄԱԿ. Հայաստանը գրավում է 83-րդ տեղը մարդկային զարգացման մակարդակով

PanARMENIAN.Net - Իսլանդիան, Նորվեգիան, Ավստրալիան, Կանադան եւ Իռլանդիան ամենաբարեկեցիկ երկրներն են աշխարհում: Մարդու զարգացման մասին նոր զեկույցում վեցերորդ տեղը գրավում է Շվեդիան, Շվեյցարիան յոթերորդն է, Ճապոնիան` ութերորդը: Ֆրանսիան հայտնվել է տասներորդ տեղու, իսկ ԱՄՆ-ը` 12-րդ, անմիջապես Ֆինլանդիայից հետո: Մեծ Բրիտանիան զբաղեցնում է 16-րդ տեղը աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների շարքում: Լիտվան, Էստոնիան եւ Լատվիան հայտնվել են մարդկային բարձր զարգացման երկրների ցանկում եւ համապատասխանաբար զբաղեցնում են 43-րդ, 44-րդ եւ 45-րդ տեղերը:



Բելառուսն ու Ռուսաստանը եւս հայտնվել են մարդկային բարձր զարգացում ունեցող երկրների շարքում: Նրանք գրավում են 64-րդ եւ 67-րդ տեղերը համապատասխանաբար:



ԱՊՀ այլ երկրները մտնում են զարգացման միջին մակարդակով երկրների ցուցակ: Ղազախստանը գրավում է 73-րդ տեղը, Ուկրաինան` 76-րդ, Հայաստանը` 83-րդ, Վրաստանը` 96-րդ, Ադրբեջանը` 98-րդ, Թուրքմենստանը` 109-րդ, Մոլդովան` 111-րդ, Ուզբեկստանը` 113-րդ, Ղրղզստանը` 116-րդ եւ Տաջիկստանը` 122-րդ:



Պետությունների վարկանիշը որոշող հիմնական ցուցանիշներն են` կյանքի տեւողությունը, ՆՀԱ-ի չափը յուրաքանչյուր քաղաքացու հաշվով եւ գրագիտության մակարդակով: Հաշվի են առնվում նաեւ մարդու իրավունքներն ու հասարակային կյանքում մարդու մասնակցության հնարավորությունը:



ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԿԶԾ) ամեն տարի հրատարակում է մարդկային զարգացման մասին զեկույց` սկսած 1990 թվականից: Այն մշակվում է մի խումբ անկախ փորձագետների խմբի կողմից, որը, վերլուծական հետազոտություններին զուգահեռ իր աշխատանքում օգտագործում է տարբեր միջազգային միջկառավարական կազմակերպությունների եւ այլ միջազգային գործակալությունների վիճակագրական տվյալները, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---