ԵԱՀԿ ՄԽ. Մեր առաջարկությունները նոր նախաձեռնություն չեն 3 դեկտեմբերի 2007 - 14:27 AMT PanARMENIAN.Net - «Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտության կողմերը կառուցողական բանակցություններ են վարում: Կան տարաձայնություններ, նրանք դեռեւս առկա են, սակայն կարող եմ ասել, որ երկու կողմերն էլ կառուցողական են գործում: Դա չի նշանակում, թե նրանք համաձայնվում են 100 տոկոսով: Բնականաբար, եթե համաձայնվեին, մենք կլինեինք գործընթացի ավարտական փուլում»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Մադրիդում կայացած հանդիպմանը արտգործնախարարների միջոցով առաջարկները կամ հիմնարար սկզբունքների վարկածը փոխանցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: «Վերջին 18 ամիսների ընթացքում մենք ԱԳ նախարարների եւ նախագահների հետ բարելավել ենք այդ սկզբունքները, եւ գտնում ենք, որ հասել ենք որոշակի արարողակարգի ավարտին մինչ ընտրությունները: Այժմ մենք փոխզիջման համար ամենալավ առաջարկներն ենք արել եւ ակնկալում ենք նախագահների պատասխանը: Սակայն դա նոր նախաձեռնություն չէ, դա նախաձեռնության ավարտն է, եւ այժմ, ինչպես ես արդեն ասացի, մենք սպասում ենք երկրների ղեկավարների պատասխանին»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է |