ԵՄ-ն չունի Եվրոպական հարեւանության քաղաքականության աշխարհագրությունն ընդլայնելու ծրագրեր

PanARMENIAN.Net - Եվրամիությունը չունի Եվրոպական հարեւանության քաղաքականության աշխարհագրությունն ընդլայնելու ծրագրեր: «Գլխավոր խնդիրը գործընկեր երկրների հետ կապերի ամրապնդումն է եւ լուրջ աշխատանքը Անհատական գործընկերության ծրագրի իրականացման ուղղությամբ: Հաստատվել եւ ուժի մեջ է մտել Հայաստանի եւ ԵՄ Գործողությունների ծրագիրը նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում»,-հայտարարել է ԵՄ արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:



Դա չի նշանակում, թե ԵՄ-ն ջանքեր չի գործադրում «հարեւանների հարեւանների» հետ մերձենալու համար: ԵՄ-ն չի կարող մի կողմ քաշվել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են ապօրինի միգրացիան եւ էներգետիկ հարցը, ասել է նա: ԵՄ հանձնակատարի խոսքերով, նախապատրաստվել է Կենտրոնական Ասիայի ռազմավարությունն ու Էներգետիկ առաջարկը Սեւ ծովում, եւ երկու փաստաթուղթն էլ ուղղված են առավել սերտ տարածաշրջանային համագործակցության ստեղծմանը: Հարեւանության նոր քաղաքականության իրագործման անցած շրջանում ձեռք բերված հաջողությունները վկայում են այդ երկրներում բարեփոխումների դրական արդյունքների մասին, հայտարարել է Բենիտա Ֆերերո-Վալդները, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---