Սերբիան գտնում է, որ Կոսովոյի հարցը պետք է դիտարկվի Միջազգային դատարանում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է Միջազգային դատարանին հանձնարարի Կոսովոյին անկախության տրամադրման հարցը: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը: «Ես ցանկանում եմ, որպեսզի միջազգային դատարանը որոշում կայացներ այն մասին` արդյոք օրինական կլիներ Կոսովոյի ղեկավարության կողմից անկախության հռչակումը, որը երեկ հայտարարել է, որ մտադիր է նման քայլի դիմել հաջորդ տարվա մայիսից շուտ»,- ընդգծել է Տադիչը, հաղորդում է Ինտերֆաքսը:



Երեկ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարները չեն կարողացել միասնական կարծիքի հանգել այդ սերբական տարածաշրջանի ապագայի մասին: Ամենաքիչը Եվրամիության չորս երկրները` այդ թվում Կիպրոսը, Հունաստանը, Սլովակիան եւ Իսպանիան չեն շտապում ճանաչել Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը: Մասնավորապես, Կիպրոսը վախենում է, որ Կոսովոյի անկախության ճանաչումից հետո հաջորդը կլինի Կիպրոսի Թուրքական հանրապետությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---