Թուրքիան մեղադրում է ԵՄ-ին քուրդ անջատողականներին սատարելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը մեղադրել է Եվրամիության մի շարք երկրներին` Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու համար: «ԵՄ մի շարք երկրների դիրքորոշումն ու գործողությունները, որոնց թվում կան ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցները, նպաստում են այդ ահաբեկչական կազմակերպության կողմից իր գործունեության համար նոր վայրերի որոնմանը»,-հայտարարել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, բանակի գեներալ Էրգին Սայգունը:



Նրա կարծիքով, ԵՄ-ն վերջերս «հուսադրող քայլեր էր ձեռնարկել ՔԱԿ-ին դիմակայելու հարցում»: «Միեւնույն ժամանակ, ՔԱԿ-ի ներկայացուցիչներն ու կողմնակիցները քարոզչական խորհրդաժողովներ են անցկացնում Եվրախորհրդարանում, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի օրենսդիր ժողովներում: Աջակցությունը քուրդ անջատողականներին այդ թվում նման միջոցառումների անցկացումը, համազոր է Թուրքիային նյութական վնաս հասցնելու եւ ահաբեկչության դեմ պայքարում մարդկանց զոհերի համար ահաբեկիչների հետ պատասխանատվությունը կիսելուն»,-նշել է Սայգունը:



Գեներալը կոչ է արել ԵՄ երկրներին ակտիվ եւ համատեղ գործողություններ վարել ՔԱԿ-ին հակազդելու նպատակով, այդ թվում այնպիսի հարցերում, ինչպիսին է թմրանյութերի եւ Եվրոպայում մարդկանց մաքսանենգությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Հիշեցնենք, որ Իրաքի հետ սահմանին տեղակայված է թուրքական զորքերի գրեթե 100-հազարանոց խմբավորում, որը գործողություններ է անցկացնում սահմանամերձ շրջաններում քրդերի զինված ջոկատների դեմ, որոնք պայքարում են սեփական պետություն ստեղծելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---