ԵՄ-ն պատրաստվում է դեկտեմբերի 14-ին վերջնականապես կողմնորոշվել Կոսովոյի կարգավիճակի դիրքորոշման հարցով

PanARMENIAN.Net - Եվրամիության 27 անդամ-երկրների կառավարությունների եւ պետությունների ղեկավարները դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կքննարկեն Կոսովոյի կարգավիճակի հարցը: Այդ մասին հայտնել է ԵՄ-ում նախագահող Պորտուգալիայի եվրոպական գործերի հարցով պետքարտուղար Մանուել Լոբո Անտունեշը: «Մենք հուսով ենք, որ Եվրախորհուրդը կքննարկի այն դերը, որը ԵՄ-ն կարող է խաղալ Կոսովոյի կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ այն ուղին, որով անհրաժեշտ է գնալ տարածաշրջանում անկայունության եւ անվտանգության պահպանության համար»,- ասել է նա` ելույթ ունենալով Եվրախորհրդարանում Ստրասբուրգում:



ԵՄ անդամները, որոնցից յուրաքանչյուրը Կոսովոյի անկախության հռչակման դեպքում պետք է ճանաչի այն միակողմանի կարգով, ցանկանում են միասնակություն ցուցաբերել տարածաշրջանի նկատմամբ, որի ղեկավարները հայտարարում են ԵՄ ինտերգվելու մտադրության մասին, նշում են դիտորդները: «ԵՄ անդամները դեռեւս միասնական դիրքորոշում չունեն Կոսովոյի կարգավիճակի հարցով, պետք է համբերել: Նման նրբին բնագավառում որոշման կայացումը գործընթաց է, որը երկար ժամանակ է պահանջում»,- ասել է Պորտուգալիայի ԱԳՆ ղեկավար Լուիշ Ամադուն:



Իր հերթին, Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը հայտնել է, որ Կոսովոյի հարցով Կիպրոսը մնում է իր դիրքորոշմանը, հայտարարելով, որ չի կարելի առաջ անցնել առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի: Պաշտոնական Նիկոզիան վախենում է, որ Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը, որը 1999 թվականից գտնվում է ՄԱԿ-ի ժամանակավոր վերահսկողության տակ, կօգտագործվի որպես նախադեպ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության համար:



Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը հայտարարել է, որ նրա երկիրը, պահպանելով «եվրոպական միասնության» սկզբունքը ԵՄ արտաքին քաղաքականությունում, կասկածում է Կոսովոյի անկախության ճանաչման անհրաժեշտության մեջ: Մադրիդում վախենում են, որ Կոսովոյի նախադեպը, եթե այն ստեղծվի, ակտիվացնում է անջատողական տրամադրությունը Կատալոնիայում եւ Բասկերի երկրում: Դիտորդները, ընդ որում, նշում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի հարցով համաձայնության հասնելը, որը Կոսովոյի համար դուռ է բացում դեպի անկախություն, անհնարին է հաշվի առնելով Ռուսաստանի ընդդիմությունը, որը վետոյի իրավունք ունի: Այնուամենայնիվ, դեկտեմբերի 10-ին Բրյուսելում անցած ԵՄ 27 անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպման մասնակիցները միասնական դիրքորոշման են հասել Եվրամիության կողմից Կոսովո սեփական քաղաքացիական-ոստիկանական առաքելության հարցով, որը կփոխարինի ՄԱԿ-ի առաքելությանը տարածաշրջանում: ԵՄ արտաքին քաղաքական եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի խոսքերով, ԵՄ բոլոր անդամները պաշտպանել են այդ որոշումը այն պայմանով, որ համապատասխան առաջարկություն կստացվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---