ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանին հանձնել են գերեւարված Անար Ալիեւին, ով ավելի վաղ անցել էր Ղարաբաղի կողմ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները որպես բարի կամքի դրսեւորում ադրբեջանական կողմին են հանձնել Ադրբեջանի Միր-Բաշիր շրջանի բնակիչ, 1978 թվականին ծնված Ալիեւ Անար Մաարիֆ օղլիին:



ԼՂՀ Ռազմագերիների եւ անհայտ կորածների պետական հանձնաժողովի հաղորդման համաձայն, Ադրբեջանի քաղաքացու հանձնումը կայացել է տեղական ժամանակով 14:35-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վրա` Աղդամի ուղղությամբ` Բաշ-Կարվենդ գյուղի մոտ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների աջակցությամբ:



Անար Ալիեւը ձերբակալվել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից 2007 թվականի օգոստոսի 2-ին շփման գծի Մարտակերտի ուղղությամբ: ԼՂՀ իշխանությունները Ստեփանակերտի Կարմիր Խաչի ներկայացուցիչներին չեն խոչընդոտել Ալիեւի հետ շփման հարցում, ովքեր բազմաթիվ անգամներ այցելել են նրան եւ նամակագրական կապ են ապահովել նրա հարազատների հետ Ադրբեջանում:



Միաժամանակ ադրբեջանական կողմը Ղարաբաղի իշխանություններին հանձնել է ԼՂՀ Մարտունի քաղաքի բնակիչ Վալերի Սուլեյմանյանին, ով Ադրբեջանում էր 2007 թվականի ապրիլից, հաղորդում է KarabakhOpen-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---