ԱՄՆ-ն կարգելափակի Կոսովոյի շուրջ բանակցությունները շարունակելու Ռուսաստանի առաջարկությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները կարգելափակեն Կոսովոյի շուրջ բանակցությունները երկարեցնելու Ռուսաստանի առաջարկությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը: «Մենք լիովին հակադիր կարծիքներ ունենք Կոսովոյի մասին: Մենք գտնում ենք, որ բանակցությունները լիովին սպառել են իրենց»,-ասել է Հալիլզադը ՄԱԿ-ի շտաբ-կայանում:



ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի սկսել է միջնորդների «եռյակի» հովանավորությամբ Կոսովոյի շուրջ բանակցությունները շարունակելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկության քննարկումը: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ներկայացրել է փաստաթղթի նախագիծը ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահի անունից, որտեղ առաջարկվում է դրական գնահատել բանակցությունների ընթացնքն ու երկարաձգել ուղղակի երկխոսությունը Կոսովոյի եւ Բելգրադի միջեւ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---