Եվրամիությունը հետաձգել է Կոսովոյի կարգավիճակի որոշումը մինչեւ գարուն

PanARMENIAN.Net - Կոսովոյի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որոշումը հետաձգվել է մինչեւ գարնան սկիզբը: Այդ մասին այսօր հայտնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այսպիսով Եվրամիության անդամները վճռել են չհստակեցնել Կոսովոյի կարգավիճակը մինչեւ Սերբիայում հունվարի 20-֊ին կայանալիք նախագահական ընտրությունները: Ենթադրվում է, որ վերջնական որոշումը կարող է կայացվել Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հավաքում, որը կկայանա Սլովենիայում մարտի 28֊-29-ը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---