ԵՄ երկրները նոր հիմնական համաձայնագիր են կնքել, որը կոչված է հեշտացնել որոշումների կայացումը ԵՄ ներսում

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրների ղեկավարները Լիսաբոնում նոր համաձայնագիր են կնքել, որով որոշվում են ԵՄ հիմնական օրենսդիր կետերը: Համաձայնագիրը մշակվել է Եվրոպական սահմանադրության փոխարեն, որը մերժվել էր Ֆրանսիայում եւ Նիդերլանդներում անցկացված հանրաքվեներին 2005 թվականին:



Նոր համաձայնագիրը կոչված է բարեփոխելու եվրոպական ինստիտուտները, որոնք բավական անարդյունավետ դուրս եկան, երբ Միությանը միացան եւս 12 պետություն: Համաձայնագիրը ենթադրում է երկու նոր պաշտոնների ստեղծում` ԵՄ նախագահ, ով նշանակվելու է երկուսուկես տարով, եւ արտաքին քաղաքականության ղեկավար:



Համաձայնագիրը իրենից ներկայացնում է Եվրասահմանդրության պարզեցված տարբերակը: Դրանում օգտագործվում են ավելի համեստ սահմանումներ, չկան Միության դրոշի եւ հիմնի մասին հիշատակումներ: Նոր համաձայնագրի գլխավոր նպատակն է հեշտացնել որոշումների կայացումը ԵՄ ներսում` արգելելով վետոյի իրավունքը գործունեության մոտ հիսուն բնագավառներում եւ ասպարեզներում:



Տարեսկզբին Եվրամիությունը նշել է Հռոմի համաձայնագրի ստորագրման 50-ամյակը, ինչը հանդիսացավ Եվրոպայի համախմբման սկիզբը: Այժմ ԵՄ առաջնորդները հուսով են նոր համաձայնագիր կնքել, որը կօգնի հաղթահարել ինքնատիպ «միջին տարիքի ճգնաժամը»:



Իռլանդիան միակ երկիրն է, որը ծրագրում է նոր համաձայնագրի մասին հարցը հանրաքվեի ներկայցնել: Ճիշտ է, ինչպես ցուցադրում են հարցումները, իռլանդացիների մեծամասնությունը անտարբեր են կամ չեն կողմնորոշվել: Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների եւ Դանիայի խորհրդարանները նաեւ սպասում են բուռն քննարկումների Միության ճակատագիրը որոշող 250 էջանոց տեքստի շուրջ: Գերմանիան, Ֆրանսիան եւ Լեհաստանը հայտարարում են համաձայնագիրը անհապաղ վավերացնելու պատրաստակամության մասին, որպեսզի կյանքի կոչեն բարեփոխումները արդեն 2009 թվականին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---