ԵԱՀԿ ՄԽ-ն հունվարին կայցելի տարածաշրջան եւ կքննարկի առաջարկները, որ Մադրիդում ներակայցվել են ղարաբաղյան հակամարտության կողմերին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա), ԱՄՆ-ի միջնորդ Մեթյու Բրայզայի խորհրդականը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել են Հելսինկիում ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվայի հետ:



Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեց ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, համանախագահները տեղեկացրել են ԵԱՀԿ նոր ղեկավարին անցած տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին: «2008 թվականի հունվարի կեսերին համանախագահները հերթական այցով կժամանեն տարածաշրջան, ժակետները դեռեւս ճշտվում են: Այցի ընթացքում կքննարկվեն Մադրիդում կողմերին ներկայացված առաջարկները: Մենք դրական արդյունքներ ենք ակնկալում այդ ուղեւորությունից»,-նշել է Մերզլյակովը: Նա հիշեցրել է, որ բանակցությունները վարվում են հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնցից մի քանիսը վերաբերում են ապագա կարգավիճակի որոշմանը: Յուրի Մերզլյակովն ընդգծել է, որ համանախագահներին հանձնված գրավոր առաջարկների բովանդակությունը Մադրիդում ընդհանուր առմամբ արդեն մի տարի է ինչ հայտնի է եւ դրանց մեծ մասը, սկզբունքորեն, նախապես ստացել են ղարաբաղյան հակամարտության կողմերի հավանությունը:



Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Մադրիդում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին են փոխանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների գրավոր փաթեթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---