Անկարան, չնայած քրդական հարցին, միեւնույն է կանգ չի առնի Կոսովոյի անկախության ճանաչման առաջ14 դեկտեմբերի 2007 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քաղաքականությունը Կոսովոյի հարցում կայանում է նրանում, որպեսզի ճանաչվի տարածաշրջանի անկախությունը` հաշվի չառնելով ներքին թուրքական խնդիրները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչը, ով ցանկացել է անհայտ մնալ: Նրա խոսքերով, Կոսովոյի եւ քրդական խնդրի միջեւ որեւէ զուգահեռ չկա: «Թուրքիան չպետք է սպասի մինչեւ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ճանաչեն Կոսովոյի անկախությունը: Չնայած, որ ԵՄ առաջնորդները այդպես էլ համաձայնության չեն հանգել այդ հարցով, պաշտոնական Անկարան գտնում է, որ Արեւմուտքը ճանաչում է Կոսովոյի անկախության անշրջելիությունը: Դա գործընթաց է, որը չես շրջի: Նրանք փաստորեն անկախ են»,- նշել է թուրք դիվանագետը:«Թուրքիան հայտնվել է անհարմար իրավիճակում: Կոսովոյի անկախությունը հանդիսանում է դրական հանգամանք Կիպրոսի, սակայն ոչ Հյուսիսային Իրաքի հարցով: Կոսովոյի անկախությունը շանս է տալիս Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությանը, որը ճանաչում է միայն Թուրքիան: Սակայն այն շանս է տալիս նաեւ Իրաքի քրդերին, ում անկախության ձգտումը ուղղված է Թուրքիայի դեմ, որը վախենում է սեփական քուրդ բնակչությունից, որը կարող է հայտնվել Իրաքի քրդերի ազդեցության ներքո: Կոսովոյի անկախությունը կարող է ռիսկային նախադեպ դառնալ այլ տարանջատված շրջանների համար: Սակայն ես չեմ կարծում, որ Թուրքիան կանգ կառնի Կոսովոյի անկախության ճանաչման առաջ: Քրդական հարցը եւ Կոսովոյի իրավիճակը նույն բանը չէ»,- ասել է համալսարանի ներկայացուցիչ Սաբանչի Սաբրի Սայարին: Իր հերթին, Ստամբուլում Բիլջի համալսարանի փորձագետը նշում է Թուրքիայի շուջ մի շարք առանձնացած շրջաններ. Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա եւ Լեռնային Ղարաբաղ: «Լեռնային Ղարաբաղի դեպքում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, ով կորցրեց վերահսկողությունը հայաբնակ շրջանի նկատմամբ: Թուրքիան չպետք է ճանաչի Կոսովոյի անկախությունը, չճանաչումը կարող է դառնալ վրդովումնքի պատճառ բալկանական ծագում ունեցող մարդկանց շրջանում»,- նշել է նա, գրում է Turkish Daily News-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |