Հայաստանի համար հիմնական սպառնալիքը բխում է Թուրքիայից

PanARMENIAN.Net - Թուրքիան մինչեւ հիմա գտնվում է ազգային-պետական ինքնության փնտրտուքներում: Թուրքերը այդ գործընթացում են արդեն ավելի քան 70 տարի եւ ինչպիսին կլինի որոշման վերջին տարբերակը, հայտնի չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Արմեն Աշոտյանը: «Սակայն հստակ հայտնի է մի բան. հիմնական սպառնալիքը Հայաստանի համար բխում է Թուրքիայից: Գլոբալ տեսանկյունից, հայ-թուրքական հարաբերությունները հանդիսանում են տարածաշրջանի աշխարհառազմավարական կառուցվածքի անկյունաքարը»- գտնում է նա: Նրա խոսքերով, հարաբերությունների բարելավումը բոլոր մակարդակներում կհանգեցնի տարածաշրջանի երկրների դիրքորոշման վերաիմաստավորման եւ առաջին հերթին, դա վերաբերում է Ռուսաստանին: «Բնական է, որ Իրանին, Վրաստանին ու Ադրբեջանին եւս: Կողմերից շատերն են շահագրգռված հարաբերությունների բարելավման հարցում: Ամենաակտիվն այդ հարցում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են, սակայն Ռուսաստանը դեռեւս ոչ մի քայլի չի դիմում այդ ուղղությամբ: Մենք նրանից կարող էինք ավելին ակնկալել: Գուցե ՌԴ-ին հեռանկարում վախեցնու՞մ է 102-րդ ռազմակայանի փակման գործոնը: Սակայն մեր հարաբերությունները ավելի խորը հիմքեր ունեն, քան պարզապես ռազմական համագործակցությունը»,- ընդգծել է քաղաքագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---