Մեթյու Բրայզան ակնկալում է բանավոր համաձայնության կնքում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ մինչ ընտրությունները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ակնկալում է բանավոր համաձայնության կնքում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ մինչ երկու երկրներում կայանալիք ընտրությունները: «Մինչ ընտրությունները բանակցություններում ոչ մի տրակտատ չի լինի: Սակայն մենք ակնկալում ենք, որ պետությունների ղեկավարների միջեւ կկայացվի բանավոր համաձայնություն»,-ասել է նա հունվարի 13-ին Բաքվի օդակայանում:



Բրայզան նաեւ անդրադարձել է Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ զուգահեռների անցկացման թեմային: «Դրանք առանձին հակամարտություններ են, նրանց միջեւ ոչ մի կապ չկա»,-ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---