Բերնար Ֆասյեն ցանկացել է նոր տարում առաջընթացի հասնել ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն ցանկացել է ղարաբաղյան հակամարտության կողմերին նոր տարում առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հարցում: Նրա խոսքերով, նրանք, ով խոսում է այն մասին, թե 2007 թվականին որեւէ արդյունք չի գրանցվել, ուղղակի անտեղյակ են մադրիդյան հանդիպմանը: Մադրիդում համանախագահող երկրները աշխատեցին համատեղ եւ կողմերին ներկայացրեցին նոր առաջարկներ: Բերնար Ֆասյեն ընդգծեց, որ չի ակնկալում ղարաբաղյան հակամարտության կողմերից որեւէ մեկից, որ նա լիովին կընդունի ԵԱՀԿ ՄԽ առաջարկները եւ պատրաստ կլինի ցանկացած զիջման: «Դա այնպիսի գործընթաց է, երբ յուրաքանչյուր կողմ պետք է գնա որոշակի զիջումների»:



Նա նաեւ նշել է, որ Մադրիդում հակամարտության կողմերին ներկայացված առաջարկները դրական են երկու կողմերի համար: Ընդ որում ֆրանսիացի համանախագահը նշել է, որ «հակամարտության կողմերից եւ ոչ մեկը չի կարող լիովին ստանալ այն, ինչ ուզում է», հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---