Ռ.Սիմոնսը հուսով է, որ ՆԱՏՕ-ն կկարողանա ներդրում ունենալ սեւծովյան տարածաշրջանի հակամարտությունների լուծման գործում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել չկարգավորված հակամարտությունների լուծմանը սեւծովյան տարածաշրջանում, ասվում է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի ուղերձում Երեւանում ընթացող «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան` միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին: Իր ուղերձում Ռ.Սիմոնսը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ն կկարողանա որոշակի ներդրում ունենալ սեւծովյան տարածաշրջանի հակամարտությունների լուծման գործում: Ընդ որում նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կարող է մեծ դերակատարություն ունենալ միշտ խնդրահարույց համարվող տարածաշրջանում կայունության հաստատման գործում: «Տարածաշրջանային խնդիրների լուծման համար հարկավոր է զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների միջեւ, կարգավորել էներգակիրների խնդիրները, ապրանքաշրջանառության աճը»,-ամփոփել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---