Ռամիլ Սաֆարովը չի ցանկանում բողոքարկել Բուդապեշտի Վճռաբեկ դատարանի որոշումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը, ով Հունգարիայում ցմահ բանտարկության է դատապարտված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար, չի ցանկանում բողոքարկել Բուդապեշտի Վճռաբեկ դատարանի որոշումը: Այդ մասին հայտնել է սպայի ընտանիքի նախկին ներկայացուցիչ, դատավոր Իկրամ Շիրինովը:



Նա նաեւ հայտնել է, որ Ռամիլ Սաֆարովը դա անհեռանկարային է համարում: «Դա նրա անձնական կարծիքն է: Սակայն վերջնական պատասխան դեռ չկա: Ամեն դեպքում, Հունգարիայում այդ հարցով ժամանակային սահմանափակումներ չկան»:



Ի. Շիրինովը հայտնել է, որ Ռ. Սաֆարովի եւ բանտի վերակացուի միջեւ կայացած նախադեպի գործով հունվարի 29-ին կայանալիք դատավարությանը ադրբեջանցի սպայի շահերը ներկայացնելու է հունգարացի փաստաբան Կլարա Ֆիշերը: «Այդ գործով չի նախատեսվում պաշտպանության ներկայացուցչի տրամադրում Ադրբեջանի կողմից»,- հայտնել է նա:



Ինչպես հայտնել են պաշտպանության նախարարությունում, գերատեսչությունն այս անգամ եւս ուշադրության կենտրոնում է պահում իրավական օգնության տրամադրումը Ռամիլ Սաֆարովի դատական գործընթացի կապակցությամբ:



Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը, Բուդապեշտի քաղաքային դատարանի 2006 թվականի ապրիլի 13-ի դատավճռի համաձայն, ցմահ ազատազրկման է դատապարտվել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: 2007 թվականի փետրվարի 22-ին Բուդապեշտի քաղաքային վճռաբեկ դատարանը, դիտարկելով գործը, դատավճիռը թողել է ուժի մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---