Ջոզեֆ Բայդենը դարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւին սատարող 34-րդ սենատորը24 հունվարի 2008 - 14:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Բայդենը, որն երկար ժամանակ աջակցել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեին սատարելու մասին, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Ամերիկայի հայերը մինչեւ վերջ հավատարիմ են ցեղասպանությունների շարքին վերջ տալու գաղափարին եւ ողջունում են սենատոր Բայդենին` ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը սկզբունքային աջակցության համար: Մենք երախտապարտ ենք սենատորին միջազգային քաղաքականության հարցերում ճիշտ դիրքորոշում որդեգրելու համար»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Սենատոր Բայդենը դարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւին սատարող 34-րդ սենատորը:Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ էին ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր: Երկու բանաձեւերն ունեն նույն համարը: 2007 թվականի հոկտեմբերի 10-ին Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց բանաձեւին: Սակայն քվեարկությունը մինչ այժմ դեռ չի կայացել: Սենատի մասնագիտական կոմիտեում լսումներ դեռեւս չեն եղել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |