Թուրքական բանակը նորից ռմբակոծել է Հյուսիսային Իրաքը

PanARMENIAN.Net - Թուրքական բանակը երեշաբթի երեկոյան ռմնբակոծության է ենթարկել Իրաքի հյուսիսում գտնվող Հակուրկ մարզը, չորեքշաբթի հաղորդել է NTV հեռուստաընկերությունը հղում կատարելով տարածաշրջանի քրդական ղեկավարությանը: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, «թուրքական ՌՕՈՒ-ն հզոր հարվածներ են հասցրել Թուրքիայի եւ Իրաքի սահմանների մերձակայքի ճամբարների ուղղությամբ»: Ռմբակոծությունը տեւել է մոտ մեկ ժամ: Զոհերի մասին տվյալներ դեռ չկան: Թուրքական գլխավոր շտաբը դեռեւս չի հաստատել ռմբակոծության մասին տեղեկատվությունը, հաղորդում է Թրենդը:



Թուրքիայի խորհրդարանը 2007 թվականի հոկտեմբերին կառավարությանը Հյուսիսային Իրաքում սահմանակից ռազմական գործողություններ անկացնելու թույլտվություն է տվել` այնտեղ տեղակայված Քրդստանի Աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ:



Դեկտեմբերին թուրքական բանակը երեք օդային գործողություն է անցկացրել, որոնց արդյունքում Գլխավոր շտաբի տվյալներով ամենաքիչը 175 անջատողական է ոչնչացվել: Եւս մեկ օդային գործողություն, որի ընթացքում ոչնչացվել է քուրդ գրոհայինների 60 օբյեկտ, անցկացվել է հունվարի 15-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---