Ռամիլ Սաֆարովին 8 ամսվա պայմանական ազատազրկման դատապարտող որոշումը ուժի մեջ է մնացել

PanARMENIAN.Net - Բուդապեշտի Վերաքննիչ դատարանում ուժի մեջ է թողնվել 2006 թվականի նոյեմբերի 17-ի դատավճիռը նախկին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ, ով ցմահ բանտարկության է դատապարտվել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար:



Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն, Ռ. Սաֆարովը դատապարտվել է 8 ամսվա պայմանական ազատազրկման իշխանություններին չենթարկվելու համար: Դեռեւս 2004 թվականի փետրվարի 19-ին բանտի վերակացուները Ռ. Սաֆարովից պահանջել էին նրա հեռախոսային քարտը, սակայն քանի որ նա հունգարարեն չգիտեր, չհասկացավ նրանց, եւ ծեծկռտուք էր սկսկվել: Չնայած Ռ. Սաֆարովի փաստաբանների հայցին` գործի փակման մասին ապացույցների բացակայության պատճառով, դատարանը դատավճիռը ուժի մեջ է թողել:



Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտի քաղաքային դատարանի 2006 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ դատապարտվել է ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: 2007 թվականի փետրվարի 22-ին Բուդապեշտի քաղաքային վերաքննիչ դատարանը, դիտարկելով գործը, դավաճիռը ուժի մեջ է թողել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---