Վրաստանը պատրաստ է պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ իր տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայաններ չտեղակայելու մասին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում Վրաստանը պատրաստ է պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ իր տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայաններ չտեղակայելու մասին: Այդ մասին հայտարարել է եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն: «Անշուշտ, բոլոր այդ հարցերը կարող են դրվել մեր առջեւ եւ մենք կարող ենք որոշակի պարտավորություններ ստանձնել այդ հարցում: Մենք սթափ ենք նայում դրան, թեեւ չենք հասկանում, թե ինչու է Ռուսաստանին մտահոգում այդ հարցը»,-ասել է նա: Փոխվարչապետը նշել է, որ Վրաստանում անդամակցությունը ՆԱՏՕ-ին ընկալում են որպես օբյեկտիվ պաշտպանություն եւ տարածքային ամբողջականության երաշխիք: Ընդ որում նա ընդգծել է, որ իր կողմից Վրաստանը լրջորեն պատրաստ է հաշվի առնել Ռուսաստանի օբյեկտիվ շահերը Կովկասում, գրում է «Կոմերսանտը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---