Մոսկվան կաշխատի արգելափակել Կոսովոյի անկախության ճանաչումը միջազգային մակարդակով

PanARMENIAN.Net - Մոսկվան կաշխատի արգելափակել Կոսովոյի անկախության ճանաչումը միջազգային մակարդակով, եթե սերբական երկրամասի իշխանությունները որոշեն հռչակել այն, հայտարարել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: «Ռուսաստանը պետք է օգտագործի բոլոր ունեցած հնարավորություններն արգելափակելու համար Կոսովոյի որպես անկախ պետության մուտքը ՄԱԿ: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին ապա այնտեղ գործում է կոնսենսուսի կանոնը, այդպիսով, Ռուսաստանը կարող է արգելափակել նաեւ Կոսովոյին ԵԱՀԿ ընդունելու վերաբերյալ որոշումը»,-ասել է խորհրդարանականը:



Պատասխանելով այն հարցին թե հնարավոր է, որ Կոսովոյի անկախության ինքնահռչակման հարցը քննարկվի Եվրոպայի Խորհրդում, Կոսաչովն ասել է. «Տեսականորեն կարելի է նման որոշման հնարավարություն նախատեսել, սակայն ես գտնում եմ, որ դա Եվրոպայի Խորհրդի համար չափազանց տխուր որոշում կլիներ, որովհետեւ այդպիսով նա քաղաքական դիրքորոշում կորդեգրեր, ինչը բնորոշ չէ նման կազմակերպությանը»: Դումայի կոմիտեի ղեկավարի խոսքերով, ԵԽ-ի նման քայլը արմատապես կբարդացներ Ռուսաստանի հարաբերությունները այդ կազմակերպության հետ: Բացի այդ, ասել է Կոսաչովը, Ռուսաստանը կբարդացնի հարաբերությունները ցանկացած այլ միջազգային կազմակերպության կամ երկրի հետ, որը կճանաչի Կոսովոյի անկախությունը:



Անդրադառնալով Կոսովոյի տարածքում խաղաղապահ առաքելության տեղակայման հնարավրության մասին հարցին` խորհրդարանականը համոզվածություն է հայտնել, որ ՄԱԿ-ի որոշումները, որի կառավարման տակ է երկրամասը 1999 թվականից ի վեր, սակայն «հաստատապես դա չի անի», իսկ եթե խաղաղապահ առաքելություն տեղակայի Եվրամիությունը, ապա դա կլինի միջազգային իրավունքի ուղղակի խախտում: «Այս կամ այն միջազգային կազմակերպության պատասխանատվությունից դուրս, նրա իրավասությունների սահմաններից դուրս եւ առանց ՄԱԿ-ի որոշման խաղաղապահ առաքելության տեղակայման մասին ցանկացած որոշում միջազգային իրավունքի ուղղակի խախտում է»,-հայտարարել է նա: «Եվ մենք, բնականաբար, մեր հարաբերությունները նման միջազգային կազմակերպության, օրինակ Եվրամիության, հետ կկառուցենք այն բանի հաշվարկով, որ գործ ունենք միջազգային իրավունքը խախտող գործընկերոջ հետ»,-ասել է Կոսաչովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---