Մոսկվայում սափրագլուխներ են ձերբակալվել, ովքեր մեղադրվում են ամենաքիչը 20 սպանությունների առնչություն ունենալու մեջ

PanARMENIAN.Net - Մոսկվայում չորս դեռահասների են ձերբակալել, որոնց մեղադրում են ազգային թշնամանքի հիման վրա ամենաքիչը 20 սպանության առնչություն ունենալու մեջ: Նրանք բոլորը ձերբակալվել են սափրագլուխների խմբավորման գործի հետաքննության շրջանակներում. խմբավորումը մեղադրվում է ոչ սլավոնական արտաքինով մի քանի տասնյակ անձան սպանության մեջ, այն գլխավորել է 18-ամյա ուսանող Եկատերինբուրգից` Արթուր Ռինոն: Երիտասարդները կալանավորված են: Նրանց կանխամտածված սպանության մեղադրանք է ներկայացված: Ընդհանուր առմամբ, այս գործով ձերբակալվել է ինը մարդ, ներկա դրությամբ նրանց վերագրում են մոտ 20 մարդու սպանություն, բացառված չէ, որ հետագայում այդ թիվը կարող է աճել, հաղորդում է «Պրավդան»:



Անցած տարվա ապրիլին ձերբակալվել են մոսկովյան բուհերի երկու ուսանող` Ռինոն եւ մոսկվաբնակ 18-ամյա Պավել Սկաչեւսկին: Կալանքի համար առիթ եր հանդիսացել այն, որ երկու երիտասարդները ապրիլի 16-ին ձերբակալվել էին Մոսկվայի Կեդրովա փողոցում 45-ամյա հայաստանցի գործարարի սպանության կասկածանքով:



Ձերբակալման պահին երիտասարդների հագուստի վրա արյան հետքեր են եղել: Հետաքննության ընթացքում Ռինոն խոստովանել է ազգայաին թշնամանքի հիման վրա 37 մարդու սպանություն: Արդյունքում նրա ցուցմունքների մեծամասնությունը հաստատվել է: Հետագայում ձերբակալվել են խմբավորման մյուս մասնակիցները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---