ԵՄ-ն պաշտոնապես համաձայնել է Կոսովո առաքելություն ուղարկել

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պաշտոնապես համաձայնել է Կոսովո երկու առաքելություն ուղարկելու հարցով` ոստիկանություն եւ քաղաքացիական ղեկավարություն: Ընդ որում, այդ առաքելությունների տեղակայման ժամկետը դեռ չի որոշվել, նշում են դիվանագետները: Նրա խոսքերով, եվրոպական ոստիկանության եւ ղեկավարության վերջնական տեղակայման մասին որոշումը կընդունվի Եվրամիության արտգործնախարարների քննարկմանը: Նրանց հետագա հանդիպումը անցնելու է Բրյուսելում փետրվարի 18-ին:



Չնայած ԵՄ ստորաբաժանումները ժամանել են Պրիշտինա, ոստիկանական կոնտինգենտի վերջնական տեղակայման համար մի քանի շաբաթ կպահանջվի, հաղորդում է MIGnews-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---