ԵՄ. Ընտրությունները Ադրբեջանում եւ Հայաստանում բացասական ազդեցություն չեն ունենա Ղարաբաղի գործընթացի վրա

PanARMENIAN.Net - ԵՄ-ն վստահ է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահական ընտրությունները բացասական ազդեցություն չեն ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարատության հարցով խաղաղ համաձայնագրի կնքման վրա, երկուշաբթի Բաքվում լրագրողներին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Սլովենիայի ԱԳՆ ղեկավար Դիմիտրի Ռուպելը: «ԵՄ-ն ուշադիր հետեւում է Հայաստանի եւ Ադբեջանի միջեւ հակամարատության կարգավորման բանակցային գործընթացին եւ կողմերի միջեւ ցանկացած համաձայնությունը ոգեշնչում է մեզ»,- ասել է Ռուպելը: Նրա խոսքերով, ԵՄ-ն լրիվ բացառում է հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը: «Կողմերը պետք է հասկանան, որ հակամարտության կարգավորումը կհանգեցնի ողջ տարածաշրջանի զարգացմանը»,- լրագրողներին ասել է ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները, հաղորդում է Թրենդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---