Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներից կազմված խումբը հետեւելու է Հայաստանի նախագահական ընտրություններին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման ներկայացնող պատգամավորները աշխատելու են որպես դիտորդներ Հայաստանի նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են փետրվարի 19-ին, հաղորդում է «Միասնական Ռուսաստան» խմբակցության մամլո ծառայությունը: Պատվիրակությունը կազմված է լինելու ութ անձից: Պատվիրակությունը գլխավորելու է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոստանտին Զատուլինը: Խորհրդարանականները մտադիր են ժամանել Երեւան փետրվարի 17-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---