Դիմիտրի Ռուպել. Կոսովոյի օրինակը յուրահատուկ է

PanARMENIAN.Net - Կոսովոյի օրինակը յուրահատուկ է եւ չի կարող քննարկվել որպես նախադեպ Վրաստանի ներքին հակամարտությունների համար: Այդ մասին փետրվարի 5-ին լրագրողներին Թբիլիսիում հայտարարել է ԵՄ-ում նախագահող Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը, ով գլխավորում է Եվրամիության «Եռյակի» պատվիրակությունը: «Մենք բազմաթիվ անգամներ նշել ենք եւ նշում ենք, որ Կոսովոյի օրինակը յուրահատուկ է, եւ այն չպետք է դիտարկվի որպես նախադեպ: Ես որեւէ կապ չեմ տեսնում Կոսովոյի եւ Վրաստանի ներքին հակամարտությունների միջեւ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում»,- ընդգծել է Դ. Ռուպելը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---