Բառնաուլում վանդալները պղծել են ռուս-հայկական բարեկամության հուշարձանը

PanARMENIAN.Net - Անհայտ հանցագործները այլանդակել են Բառնաուլի կենտրոնում` Ալթայի համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ գտնվող «Բաց գիրք» հուշարձանը` նվիրված ռուս-հայկական բարեկամությանը: Ոճրագործները դեղնականաչավուն ներկով ներկել են հայկական այբուբենի տառերը «գրքի էջում», իսկ վերեւում նկարել են «Սվարոգովի քառակուսի» կարմիր ազգայնական խորհրդանիշը, որն օգտագործում են Ռուսաստանի ազգայնական միասնության ակտիվիստները: Հուշարձանի հակառակ կողմի գրությունը եւս ներկվել է դեղին ներկով:



Բացի այդ, «քառակուսի» եւ ֆաշիստական կեռախաչ էր նկարված քաղաքի կենտրոնական մասի մի քանի բնակելի տների մուտքերի դռներին: Հանցագործները առաջին անգամը չէ, որ պղծում են այդ հուշարձանը, որ տեղադրվել էր անցյալ տարվա հոկտեմբերին եւ կառուցվել Ալթայի հայկական սփյուռքի միջոցներով: Բացման հաջորդ օրը անհայտացավ հուշարձանի «ոսկե բանալին»` գիտելիքի խորհրդանիշը: Այն պատրաստված էր երկաթից, իսկ վերեւից ներկված ոսկեգույն ներկով, հաղորդում է Ազգային նորությունների գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---