Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը Թուրքիայից եւ Արդբեջանից կախված լինելու պատճառով 8 փետրվարի 2008 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի, ապրիլի 24-ին հայ համայնքը, Թբիլիսիում ՀՀ դեսպանատունը եւ թեմը կազմակերպում են ցույց, որը սկսվում է Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայ Առաքեալական Եկեղեցու (ՀԱԵ) Վրաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը: «Մենք երթով քայլում ենք դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, իսկ հետո հայկական գերեզման: Թբիլիսիի հայերը մի քանի անգամ նամակ են ուղարկել խորհրդարան պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն մինչեւ հիմա պատասխան չեն ստացել: Ըստ իս, ողջ հարցը Թուրքիայից եւ Ադբեջանից Վրաստանի տնտեսական կախվածության մեջ է, այդ երկրները շատ կարեւոր են Վրաստանի համար. նրանց տարածքով է նա ստանում գազ, էներգակիրներ... Այնպես որ, ամեն ինչ շատ բարդ է: Ճիշտ է, ինչպես ես արդեն նշել եմ, մամուլում աճել է հայերի նկատմամբ դրական վերաբերմունքը եւ ապրիլի 24-ին գրեթե բոլոր թերթերը գրում են մեր ցույցերի մասին: Ես հիշում եմ, ինչպես 2005 թվականին մենք պլակատներ էին փակցում` նվիրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին, եւ ոստիկանությունը հետեում էր, որպեսզի դրանք ոչ ոք չպատռի: Ամեն դեպքում, Վրաստանի հայ համայնքը լավագույնի հույսով է ապրում: Այլ կերպ բարդ է ապրել»,- ընդգծել է Վազգեն Միրզախանյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |