Ինչ էլ ասեն, Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ է հանդիսանում

PanARMENIAN.Net - «Ինչ էլ ասեն, Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ է հանդիսանում»,-PanARMENIAN.Net ին է հայտարարել ԼՂՀ նախագահին կից Անվտանգության Խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը: Նրա խոսքերով, ստեղծվել է միջազգային նախադեպ, որը միջազգային իրավունքի աղբյուրներից մեկն է: «Ես, որպես իրավաբան,, հայտարարում եմ, որ Կոսովոյի անկախության հռչակմամբ իրավական մեխանիզմ է ստեղծվել երկրի կազմից տարածքային կազմավորման դուրս գալու համար` առանց այդ երկրի համաձայնության»,-ընդգծել է Բաբուրյանը:



Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը հաստատեց անկախության եւ Կոսովոյի պետականության խորհրդանիշների մասին հռչակագիրը: Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչիի խոսքերով, Կոսովոյի իշխանության ինստիտուտները պատրաստ են իրականացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարիի ծրագիրը եւ ողջունում են Եվրամիության առաքելության գործուղումը Կոսովո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---