Կոսովոյի անկախությունը բացում է «Պանդորայի արկղը» Կովկասում

PanARMENIAN.Net - «Կոսովոյի անկախությունը բացում է «Պանդորայի արկղը» եւ կրկին բորբոքում հազիվ սպիացած վերքերը ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած պետությունների տարածքային գծագրում: Կոսովոն ակտուալ թեմա է առնվազն վեց երկրներում` Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում: Նրանցից ոմանք իրենց անջատողական խնդիրների լուծումը կապում են ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ: Սակայն, այժմ, նրանք կարող են հակվել Մոսկվայի կողմը, որն ընտրություն ունի` կամ հորդորել անջատողականությունը հարեւանների բակում, կամ օգնել նրանց պահպանել իրենց տարածքային ամբոջականությունը որոշակի գնի դիմաց»,-գրում է իսպանական El Pais թերթը «Կովկասում բացվում է Պանդորայի արկղը» հոդվածում:



Ըստ թերթերի, Մոլդովայի կառավարությունը, որը հակամարտության մեջ է Մերձդնեստրի հետ, երեկ իր «խորը մտահոգությունն է» հայտնել: Կոսովոյի անկախության հռչակումը անկայունության լուրջ գործոն է Եվրոպայում եւ «վտանգավոր խթան բոլոր հակամարտող գոտիներում անջատողական տրամադրությունների ակտիվացման համար», ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: Իր հերթին, Ուկրաինայի արտգործնախարար Վլադիմիր Օգրիզկոն հայտարարել է, որ Կոսովոն չի կարող բաղադրատոմս հանդիսանալ նախկին ԽՍՀՄ տարածքի սառեցված հակամարտությունների համար: Կառավարության նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչը Կոսովոն անվանել է նախադեպ ուղղված Հելսինկիի համաձայնագրի ոչնչացմանը եւ ասել է, որ անհրաժեշտ է մշակել պետությունների ինքնիշխանության երաշխքիների նոր կարգ:



«Վրաստանում նախագահ Մ.Սահակաշվիլին հայտարարել է, որ կպատասխանի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու ցանկացած փորձի: «Ցանկացած սադրանք մենք արմատախիլ կանենք, ուստի ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս մեզ հետ սրման գնալ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում»,-ասել է նա: Ընդդիմությունը զգուշացրել է կառավարությանը, որ Կոսովոյի ճանաչումը կգնահատվի որպես դավաճանություն: Զերծ չեն մնացել նաեւ չեչեն անջատողականները, որոնք շարունակում են տեղ-տեղ դիմադրությունը Մոսկվային հավատարիմ չեչեն առաջնորդ Ռամզան Կադիրովի կողմից վերահսկվող տարածքում»,-գրում է El Pais-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---