Սերբիան կոչ է արել ԵԱՀԿ-ին դատապարտել Կոսովոյի անկախության հռչակումը20 փետրվարի 2008 - 02:18 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը կոչ է արել ԵԱՀԿ անդամներին դատապարտել Կոսովոյի անկախության հռչակումը: «Մենք կոչ ենք անում դատապարտել անկախության միակողմանի եւ անօրինական հռչակումը Պրիշտինայի իշխանությունների կողմից` հաստատելով ԵԱՀԿ հիմնական սկզբունքներն ու արժեքները: Մասնակից-երկրները պետք է իրենց պարտքը կատարեն»,- հայտարարել է Երեմիչը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին, որը գումարվել է Սերբիայի խնդրանքով:Սերբիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ կոչ է արել քննադատել այն երկրներին, ովքեր հայտարարել են Կոսովոյի անկախությունը ճանաչելու մտադրության մասին, եւ նշել է, որ այդ գործողությունները հակասում են միջազգային համաձայնագրերին, այդ թվում ՄԱԿ-ի Կանոնադրությանը: Ընդ որում, դիվանագետը նշել է, որ Սերբիան պատրաստ է ցանկացած պահի, ցանկացած տեղում եւ ցանկացած ձեւով բանակցություններ սկսել Պրիշտինայի հետ Կոսովոյի ապագա կարգավիճակի վերաբերյալ փոխադարձ ընդունելի որոշում կայացնելու համար: «Սերբիան չի համաձայնվել, չի համաձայնվում եւ չի համաձայնվի ապագայում Կոսովոյի անկախության հետ: Սերբիան եւ Մեթոխիան պետք է մնան Սերբիայի կազմում ընդմիշտ»,- ընդգծել է Վուկ Երեմիչը, հաղորդում է Associated Press-ը: Փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը միաձայն հռչակել է տարածաշրջանի անկախության հռչակագիրը: Բելգրադն անվավեր է ճանաչել անկախության հռչակումը եւ կոչ է արել միջազգային հանրությանը «անվավեր ճանաչել այն` որպես միջազգային իրավունքին հակասող»: Ռուսաստանը հայտարարել է, որ պնդելու է, որպեսզի Կոսովոյի անկախության կարգավիճակի ինքնահռչակումը չեղյալ համարվի, ինչպես նաեւ, որպեսզի ապահովվեր Կոսովոյի բնակչության այն հատվածի անվտանգությունը, որը չի պաշտպանի Սերբիայի տարածաշրջանի անջատումը: Կոսովոյի անկախությունը արդեն ճանաչել են Ավղանստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան եւ Ֆրանսիան, Ավստրալիան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |