Հայաստանի գլխավոր դատախազը միջնորդել է նախագահին ազատել Գագիկ Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի աջակցությունը հանրապետության ընդդիմադիր ուժերին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ դատախազության մասինե օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuեւորել քաղաքական զuպվածություն եւ չեզոքություն»: Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է օրենքի պահանջը եւ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է Հանրապետության նախագահին ազատել նրան զբաղեցրած պաշտոնից եւ հեռացնել դատախազության համակարգից, PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:



Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը միացել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը: Ելույթ ունենալով Երեւանի կենտրոնում անցնող հանրահավաքին` Ջահանգիրյանն անձամբ հայտարարել է, որ «ընտրություններն անցել են ամենակոպիտ խախտումներով, որ Հայաստանի որեւէ ընտրությանը այդ քանակությումաբ բռնություններ, կեղծիքներ եւ քվեաթերթիկների լրացումներ չեն եղել»: «Ես ձեզ կոչ եմ անում պաշտպանել ձեր ձայները»,- ընդգծել է նա: «Ժամանակն է միանալ պայքարին եւ հաստատել օրենքի գերակայությունը երկրի երեսին»,- հայտարարել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---