ԵՄ. Ընտրությունները Հայաստանում` կարեւոր մի քննություն երկրում, անցկացվել են հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան23 փետրվարի 2008 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ, Եվրոպական Միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Եվրոպական Միությունը շնորհավորում է հայ ժողովրդին Հայաստանում մրցակցային նախագահական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցը, որը եզրակացրել է, որ նախագահական ընտրությունները Հայաստանում, իբրեւ ժողովրդավարության կարեւոր մի քննություն երկրում, անցկացվել են հիմնականում ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններին եւ ստանդարտներին համապատասխան: ԵՄ-ն ողջունում է այն անկեղծ ջանքերը, որոնք ձեռք էին առնվել նախորդ ընտրությունների թերությունները վերացնելու ուղղությամբ»,- նշվում է ուղերձում: Սակայն, ԵՄ-ն նաեւ նշում է, որ եղել են տեղեկություններ, որոնք մտահոգություն են առաջացրել ընտրական գործընթացի վերաբերյալ եւ որ հետագա բարելավումներ են անհրաժեշտ, որպեսզի լուծվեն առկա թերությունները: ԵՄ-ն, մասնավորապես, դիտարկում է, որ համաձայն ԺՀՄԻԳ-ի, անհրաժեշտ է բարելավել եւ լրացուցիչ քաղաքական կամք դրսեւորել ընտրական գործընթացի վերաբերյալ հանրային վստահության, պետական եւ կուսակցական գործառույթների միջեւ հստակ տարանջատման եւ թեկնածուների համար հավասար պայմանների ստեղծման հետ կապված մտահոգությունների առնչությամբ: «ԵՄ-ն սպասում է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներին եւ կոչ է անում պատկան մարմիններին` եղած բողոքները պատշաճ ստուգելու եւ թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկել քայլեր»,- ընդգծվում է Եվրամիության ուղերձում, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Բաղրամյան պողոտան բաց է, Բագրատ սրբազանը հայտարարել է շարժման վերադասավորման մասին Ըստ սրբազանի՝ առաջիկա երեք օրը տարբեր հանդիպումներ կունենան ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը Նա կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների նահանգային պաշտոնյաների պատվիրակությունը ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու |