Հայաստանի նախագահ. Ընդդիմության գործողությունները իշխանության զավթմանն ուղղված փորձ է23 փետրվարի 2008 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ: Քննարկվել է վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրանից բխող անելիքները: Տեղի ունեցող գործընթացները գնահատելով իշխանության զավթմանն ուղղված փորձ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ պատասխան գործողությունները լինելու են վճռական եւ կտրուկ: «Երկրի կայունությունը որեւէ պարագայում սակարկման առարկա չէ»,-շեշտել է նա: Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան ղեկավարները հավաստացրել են, որ ծառայության բոլոր ստորաբաժանումներն անխափան գործում են եւ պատրաստ են լիարժեքորեն կատարել տրված բոլոր հանձնարարականները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |