Հայաստանի նախագահի հրամանագրով Արմեն Բայբուրդյանն ազատվել է ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնից

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Բայբուրդյանին Հայաստանի փոխարտգործնախարարի պաշտոնից ազատելու մասին` զրկելով նրան դիվանագիտական կարգավիճակից: ՀՀ նախագահի այլ հրամանագրերով պաշտոններից ազատվել են Իտալիայում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում եւ Ղրղզստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Խաչատրյանը: Երկուսն էլ զրկվել են արտակարգ եւ լիազոր դեսպանների կարգավիճակից:



Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում ընթացող Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքում ընթերցվել է Հայաստանի մի խումբ դիվանագետների հայտարարությունը: Հայտարարության տակ իրենց ստորագրություններն են դրել Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում եւ Ղրղզստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Խաչատրյանը եւ Ուկրաինայում եւ Մոլդովայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դեսպանորդ Ռազմիկ Խումարյանը: Հրապարակված փաստաթղթում համոզվածություն է հայտնվում, որ միայն լեգիտիմ Հայաստանի նախագահը կարող է պատասխանել երկրի առջեւ կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերներին: Փաստաթղթում նաեւ կոչ է ավում իրավապահ մարմիններին ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ որեւէ ուժային գործողությունից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---