Ալթայի երկրամասում դատապարտվել են հայ եւ ադրբեջանցի քաղաքացիների սպանության մեջ մեղադրվող սափրագլուխները27 փետրվարի 2008 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Երդվյալ ատենակալների դատարանը Ալթայի երկրամասի Բիյսկ քաղաքի երկու բնակիչներին դատապարտել է 17 եւ 15 տարվա ազատազրկման: Նրանք պատիժը կկրեն խսիտ ռեժիմի ուղղիչ գաղութում ազգային հողի վրա սպանությունների համար: Դատական նիստում ամբաստանյալները պնդում էին, թե հարձակումները կատարել են ոչ ազգային հողի վրա, այլ լոկ կողոպուտի նպատակով: Երրորդ մեղադրյալը, որին ատենակալները մեղավոր չեն ճանաչել սպանություն կատարելու համար, վեց տարի կանցկացնի ընդհանուր ռեժիմի գաղութում ավազակային հարձակման համար: Ինչպես արդեն հաղորդվել էր, 2006թ. հոկտեմբերի 15-ին Բիյսկում հարձակում էր կատարվել 50-ամյա հայաստանցի Հրաչիկ Բաղրամյանի վրա, իսկ նոյեմբերի 1-ին` 39-ամյա ադրբեջանցի Զիյադհան Էյվազովի վրա: Դատախազությունը քրեական գործեր էր հարուցել յուրաքանչյուր դեպքի համար, որոնք հետո միավորվեցին մեկ գործում: երկու դեպքում էլ հարձակվողները եղել են մի խումբ երիտասարդներ: Պարզվել է, որ մեղասկից են 1985 եւ 1988թթ. ծնված երիտասարդներ: Նրանց բնակարանների խուզարկության արդյունքում հայտնաբերվել են հանցագործության գործիքները` մուրճը, բեյսբոլի մահակը, ինչպես նաեւ «Skin Head» գրառումով կտորի ժապավեններ, թռուցիկներ, ազգայնական բնույթի գրականություն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |