Ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցները անցկացրել են ադրեն ավանդական դարձած երթը Երեւանի կենտրոնական փողոցներով

PanARMENIAN.Net - Այսօր ելույթ ունենալով «Ազատության» հրապարակի հանրահավաքին` «Իմպիչմենտ» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրահավաքի 7 օրերի ընթացքում դրան մասնակցել է 1 մլն. 300 հազար մարդ: Նրա խոսքերով, ընդդիմադիր շարժումը գաղափարական փոփոխություններ է ունեցել. այն արդեն վերաբերում է ոչ միայն նախագահական ընտրություններին, այլեւ հասարակական կյանքի գլոբալ փոփոխությանը:



Ելույթ ունենալով հանրահավաքին` Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ տվյալ պահին մեկ հարց է որոշվում. «Կամ գնում է Սերժ Սարգսյանը, կամ ողջ ժողովուրդը»: Երրորդ տարբերակ չկա:



Հաղորդվում է նաեւ, որ հրապարակում վրանների թվաքանակը հասել է 60-ի, եւ մարդկային հոսքը դեպի ընդդիմադիր հանրահավաքի վայր չի դադարում: Այսօր հանրահավաքի մասնակիցները անցկացրել են ադրեն ավանդական դարձած երթը Երեւանի կենտրոնական փողոցներով:



Այսօր Կոթի գյուղում ձերբակալվել է Հայաստանի նախկին ներքին գործերի նախարար, Երեւանի նախկին քաղաքագլուխ Վանո Սիրադեղյանի եղբայր Սեյոժա Սիրադեղյանը: Ձերբակալման պատճառ է դարձել այն, որ Սիրադեղյանի տան խուզարկության ժամանակ առգրավվել է «ՏՕԶ» տեսակի զենք, որի իրավունքը Սերյոժա Սարգսյանը չուներ:



Մինչ դեռ, ելույթ ունենալով խորհրդարանում, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը նորից հայտարարել է բոլոր քաղաքական ուժերի հետ հանրապետության իշխանությունների համագործակցության պատրաստակամության եւ անգամ կոալիցիա կազմելու մասին: Համագործակցության մասին կոչին պատասխանել է «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, ով արդեն է շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղաթանակի կապակցությամբ եւ հայտարարել է, որ չի պատրաստվում վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում:



Բացի այդ, այսօր ՀՀ Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է հետեւյալը. «Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում դադարեցնել ապօրինի գործողությունները, չխախտել հասարակական կարգն ու քաղաքացիների անդորրը եւ չկազմալուծել մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը: Ոստիկանությունը վճռական է եւ օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում պաշտպանելու է երկրի սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---