Լեռնային Ղարաբաղում նշել են Սումգայիթի ջարդերի 20-րդ տարելիցը28 փետրվարի 2008 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում նշել են ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայկական ջարդերի 20-րդ տարելիցը: Առավոտվանից ԼՂՀ մայրաքաղաքում տեղակայված հուշակողոթին են այցելել հազարավոր մարդիկ: Հանրապետության տարբեր հիմնարկների, կազմակերպությունների եւ կրթական հաստատությունների ներկայացուցիչնրը, ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորները ծաղկեպսակներ են դրել ողբերգության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հուշակոթող են այցելել ԼՂՀ գերագույն ղեկավարության ներկայացուցիչները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցելով ողբերգության զոհերին: Ժամը 11-ին հուշակոթող են այցելել ԼՂՀ գերագույն ղեկավարության ներկայացուցիչները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցելով ողբերգության զոհերին: Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հոգեւորականները պատարագ են անցկացրել ի հիշատակ Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի, հաղորդում է Regnum-ը:1988 թվականի փետրվարի 26-ի երեկոյից մինչեւ փետրվարի 29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում անցած հայակական բնակչության ջարդերը դարձան նորագույն խորհրդային պատմության մեջ էթնիկ բռնության առաջին զանգվածային պայթյունը: Սումգայիթի ջարդերը շարունակվում էին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտներով եւ սպանություններով, ինչը հանգեցրել է Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան առաջին գաղթականների հոսքին: Ջարդերի, մեղավորների բացահայտումն ու պատիժը չի անցկացվել, ինչը բերեց Ադրբեջանի եւ Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնության սրման: Պաշտոնական տվյալներով, ջարդերի ժամանակ սպանվել է 32 մարդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |