ԱԱԾ-ն նախազգուշացնում է, որ ծառայողական պարտականությունների կատարմանը խանգարող ցանկացած փորձ կպատժվի28 փետրվարի 2008 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը հինգշաբթի հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է արել նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, որոնք հանրահավաք են անցկացնում Երեւանի Ազատության հրապարակում, չխոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների օրինական գործունեությանը: «Նախօրեին ուշ երեկոյան ապօրինի հանրահավաքի մասնակիցները հարձակվել են ՀՀ ԱԱԾ երկու աշխատակիցների վրա, ներկայացնելով նրանց որպես «սադրիչներ»: Ավելի ուշ ԱԱԾ աշխատակիցները ազատ են արձակվել»,-ասվում է ԱԱԾ մամլո ծառայության հայտարարության մեջ: ԱԱԾ-ում հավաստիացրեցին, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը շարունակում են կատարել օրենքով սահմանված պարտականությունները: «Մենք զգուշացնում ենք որոշ «տաք գլուխների», որ ծառայողական պարտականությունների կատարմանը խանգարող ցանկացած փորձ կպատժվի օրենքով սահմանված կարգով»,-ասվում է հայտարարության մեջ: «Հայաստանի ԱԱԾ-ն կատարելով օրենքով վերապահված գործունեությունն, ուղղված սահմանադրական կարգի պահպանմանն ու ժողովրդի անվտանգության ապահովմանը, հայտարարում է, որ ԱԱԾ-ի աշխատակիցների շնորհիվ վերջին օրերին ապօրինի հանրահավաքի ծայրահեղականորեն տրամադրված մասնակիցներից առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, թունավոր եւ պայթուցիկ նյութեր: Այդ առնչությամբ ԱԱԾ քննչական վարչությունում վեց անձանց հանդեպ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 300 հոդվածով` պետական իշխանության ուզուրպացիա»,-ասվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ դա վկայում է այն մասին, որ «ԱԱԾ-ն գործում է միայն ի շահ մեր ժողովրդի, ապահովելով նաեւ հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը»,-հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |