Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու իշխանությունների առաջարկը29 փետրվարի 2008 - 12:33 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ստորագրել է Հայաստանի իշխող կոալիցիայի հետ քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը, ուրբաթ օրը հաղորդել է «ՕԵԿ»-ի մամլո քարտուղար Սուսան Աբրահամյանը: Ներկայումս կառավարության շենքում անցնում է Բաղդասարյանի հանդիպումը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: «Սերժ Սարգսյանի կողմից առաջարկվել է միանալ կոալիցիոն համաձայնագրին, եւ մենք ընդառաջեցինք այդ առաջարկին: Համաձայնագրի շրջանակներում Բաղդասարյանին առաջարկվել է Հայաստանի ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը, որն էլ նա ընդունել է»,-ասել է Աբրահամյանը: Նա նաեւ նշել է, որ այլ պաշտոններ կուսակցությանը դեռեւս չեն առաջարկվել, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ներկայումս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |