Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում տուժել է ընդհանուր առմամբ 131 մարդ

PanARMENIAN.Net - 2008թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում Երեւանի հիվանդանոցներում բժշկական օգնություն է ստացել 131 մարդ: Ինչպես հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, ժամը 06:00-ից մինչեւ 21:30 տուժածների թիվը կազմել է ընդամենը 42 մարդ, որից 14-ը զինվորականներ, իսկ 28-ը` քաղաքացիներ: Մահվան դեպքեր վերոհիշյալ ժամանակահատվածում չեն գրանցվել: Ժամը 21:30-ից մինչեւ 01:00 տուժածների ընդհանուր թիվը կազմել է 89 մարդ, որից 58-ը զինվորականներ, 31-ը` քաղաքացիներ: Տուժած 72 զինվորականներից 16-ը եւ 59 քաղաքացիներից 18-ը ստացել են հրազենային եւ բեկորային վնասվածքներ: Հրազենային վնասվածքներից 8 մարդ մահացել է: 02.03.2008թ. ժամը 11:00 դրությամբ 41 տուժածներ դուրս են գրվել հիվանդանոցներից:



Հիշեցնենք, որ նախօրեին` մարտի 1-ի առավոտյան Հայաստանի ոստիկանությունը ցրել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման հանրահավաքը Ազատության հրապարակում: Նույն օրը հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ, որտեղ շարունակել են բողոքի ակցիան, որը վերածվել է զանգվածային անկարգությունների, որոնք ուղեկցվում էին ընդհարումներով ոստիկանության եւ հատուկ նշնակության ջոկատի աշխատակիցների հետ եւ թալանով:



Մարտի 1-ի երեկոյան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել 20 օր ժամկետով Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---