ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստան կժամանի երկրում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության Խորհրդի գլխավոր քարտուղար եւ Միասնական արտաքին ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում Սոլանան հետաքրքրվել է նախորդ օրը հրահրված անկարգություններից հետո երկրում ստեղծված իրավիճակով: Նա իր զորակցությունն է հայտնել Հայաստանի Նախագահին ու ժողովրդին եւ նշել, որ առաջիկայում Հայաստան կայցելի իր հատուկ ներկայացուցիչը` վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---