ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ. Հայոց բանակը չի կրակել ժողովրդի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերի եւ ՀՀ Ոստիկանության վրա է դրված արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի իրագործումը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, բանակը չի խառնվել մարտի 1-ին կողոպտիչներին ցրելու գործին, նա զուտ «վահանի» դեր է կատարել ժողովրդի եւ ոստիկանության միջեւ: «Բանակը կկրակի միայն այն դեպքում, եթե հարձակվողները կրակեն: Միայն այդ դեպքում: Ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ բանակի կողմից ժողվրդի ուղղությամբ ոչ մի կրակող չի եղել»,- ընդգծել է Օհանյանը: Նա նաեւ նշել է, որ բանակը չի զբաղվում ձերբակալություններով: «Դա բացառապես իրավապահ մարմինների գործն է»,- ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---