ՀՀ Խորհրդարանը քննարկելու է 4 խորհրդարանականների պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, 2008 թ. մարտի 4-ին, ժամը 14-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. Աժ պատգամավորներ Հակոբ Վարդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխակի Միքայելյանին, Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին:



Այդ պատգամավորները հանդիսանում են Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, ով գլխավորում է ընդդիմադիր շարժումը, որը 10 օր անընդմեջ անօրինական հանրահավաքներ էր անցկացում Երեւանի կենտրոնում, ինչը հանգեցրեց զանգվածային անկարգությունների: Անկարգությունների արդյունքում, պաշտոնական տվյալներով, զոհվել է 8 մարդ, տուժել է ավելի քան 130:



Հիշեցնենք, որ մարտի 2-ին` ժամը մոտ 5.00-ին, Երեւանի Շահումյան հրապարակում փախուստի փորձի ժամանակ ձերբակալվել է ԱԺ պատգամավոր, «Երկրապահ» Կամավորական միության նախագահի տեղակալ Մյասնիկ Մալխասյանը, ով կասկածվում է մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: ԱԺ պատգամավորը ձերբակալվել է տաքսիում` անկարգությունների վայրից փախչելիս: Ձերբակալման ժամանակ Մալխասյանի մոտ հայտնաբերվել է 55,5 սմ երկարությամբ մետաղյա ձող: Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանությունը, Մալխասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ թիվ 300 հոդվածով (պետական հեղաշրջման փորձ):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---