Թոմ դե Վաալ. Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ճեղքում է պետք

PanARMENIAN.Net - Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ճեղքում է պետք, ընդ որում ճեղքումը պետք է լինի հասարակությունում: Այդ մասին հայտարարել է Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի (IWPR, Մեծ Բրիտանիա) Կովկասի երկրների հարցով խմբագիր Թոմ դե Վաալը: «Բնական է, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական: Բաքվում կարծում են, որ պետք է զիջեն հայերը, իսկ Երեւանում ասում են, որ պետք է զիջի Ադրբեջանը: Հակամարտության իրական կարգավորման համար պետք են փոխադարձ զիջումներ, պետք է իրական քայլեր ձեռնարկել: Օրինակ, մարդիկ պետք է տուն վերադառնալու հնարավորություն ստանան եւ ընդ որում իրենց անվտանգ զգան: Իսկ դրա համար պետք են միջազգային երաշխավորներ: Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է այստեղ խաղաղապահներ ուղարկի»,- նշել է նա:



Բրիտանացի փորձագետի կարծիքով, պատերազմ չի լինի: «Մարտի 4-ի փոխհրաձգությունը վերջին տարիների վտանգավոր միջադեպ էր: Այդ մասին խոսում են նաեւ ԵԱՀԿ-ում: Դա եւս այն բանի նշանն է, որ հրադադարը ռազմաճակատին շատ նուրբ է եւ վտանգավոր, այնտեղ խաղաղապահներ չկան, այնտեղ միայնակ գործում է միայն դեսպան Անջեյ Կասպրշիկը եւ նրա հինգ դաշտային օգնականները: Կարծես, փոխհրաձգությունը քաղաքական կարգավորում է ստացել, սակայն ես կարծում եմ, որ դեռեւս դրա վերսկսման վտանգ կա: Ցավոք, հասարակությունները երկու երկրներում էլ նույն գաղափարներով են ապրում, ինչ եւ 20 տարի առաջ: Շատ բարդ հարցեր կան. խաղաղապահների տեղակայում, սահմանների բաժանում, գաղթականների վերադարձ եւ այլն: Ըստ իս, հակամարտող կողմերի ղեկավարները պատրաստ չեն դրանց կարգավորմանը: Ներկա ստատուս-քվոն նրանց ձեռնտու է: Օրինակ, Հայաստանը բանակցույուններին լուրջ խոսակցություն է վարում 7 օկուպացված շրջանների վերադարձի վերաբերյալ: Դրանք են Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրաիլն ու այլ շրջանները: Սակայն ինչու՞ այդ մասին հրապարակայնորեն չեն խոսում: Ինչու կողմերը չեն սկսում քննարկում շրջանների վերադարձի մասին: Դա նշանակում է, որ բանակցություններին մի բան են խոսում, իսկ հանրությանը այլ բան են ասում: Այսինքն, չեն ցանկանում հանրությունը խաղաղ գործընթացի նախապատրաստել:



Ես գիտեմ, որ ադրբեջանական իշխանությունները խոսում են Լեռնային Ղարաբաղին շատ բարձր կարգավիճակով ինքնավարություն տրամադրելու մասին, անգամ որոշակի միջանկյալ միջազգային կարգավիճակի մասին: Սակայն այս դեպքում էլ հանրությունը եւս անտեղյակ է: Օրինակ, Ադրբեջանում մինչեւ հիմա ասում են Խանքենդի, իսկ վերջնական փաստաթղթերում լինելու է Ստեփանակերտ»,- գտնում է Թոմ դե Վաալը, գրում է Բաքվի «Զերկալո» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---