Այն, որ Հայաստանը չի մասնակցում տարածաշրջանային նախագծերին արտաքին քաղաքականության բացթողումը չէ

PanARMENIAN.Net - Այն, որ Հայաստանը չի մասնակցում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծին արտաքին քաղաքականության բացթողումը չէ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի նորընտիր նախագահ, երկրի գործող վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, այդ նախագիծը կարող էր ընդգրկել նաեւ Հայաստանը, եթե նա համաձայնվեր, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծին, ապա Սարգսյանը չի համաձայնվել այն մտքի հետ, որ այդ նախագիծը կյանքի կոչելու դեպքում Հայաստանը կտուժի: «Կա երկաթուղի, եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք այն օգտագործել: Լուրջ վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ այդ նախագիծն ուղղված է ոչ թե Հայաստանի, այլ առավել խոշոր պետությունների դեմ»,-նշել է Սարգսյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ, բնականաբար, լավ կլիներ, եթե հնարավոր լիներ շահագործել եղած Կարս-Գյումրի երկաթուղին, սակայն եթե այն երբեք չի օգտագործվելու, առավել լավ կլինի մոտակայքում ունենալ գործող երկաթուղի: Վարչապետը նշել է նաեւ, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տնտեսական միության վերաճումը ռազմաքաղաքական դաշինքի «այդքան միանշանակ» չէ, հաղորդում է «Ռեգնումը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---