Կոսովոյի առաջնորդները խոստացել են պահպանել եւ հարգել Կոսովոյի սերբերի իրավունքները13 մարտի 2008 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հավաստիացումներ է ստացել Կոսովոյի առաջնորդներից առ այն, որ նրանք մտադիր են պաշտպանել իրենց տարածքում բնակվող սերբերին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեի անդամների առջեւ իր ելույթում: Նա ասել է նաեւ, որ իրեն խոստացել են պահպանել եւ հարգել Կոսովոյի սերբերի իրավունքները: Պետքարտուղարի օգնականը զգուշացրել է օրենսդիրներին այն մասին, որ Կոսովոյի համար չափազանց կարեւոր է միջազգային ֆինանսական աջակցությունը եւ այն, որ խաղաղության հաստատումն այս տարածաշրջանում բարդ խնդիր է, որը ժամանակ է պահանջում: Կոմիտեի որոշ անդամներ մտահոգություն են հայտնել Կոսովոյում էթնիկ փոքրամասնության իրավունքների վերաբերյալ, նրանք նաեւ կոչ են արել սերբերին խուսափել քաղաքականությունից, որը կարող է անկարգությունների հանգեցնել: Չորեքշաբթի ՄԱԿ-ի առաքելությունը Կոսովոյում կոչ է արել Բելգրադին դադարեցնել միջամտությունը Կոսովոյի սերբերի գործերին այն տարածքներում, որտեղ բնակվում է ալբանացիների մեծամասնությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնի» նորությունների ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանը Բաքվի բանտում ենթարկվել է խոշտանգման․ Փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե Նրան ստիպել են երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ և ավելի քան երկու օր զրկել են խմելու ջրից ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ հայկական ուժերը կրակ չեն բացել Ադրբեջանի տարածած բոլոր հաղորդագրությունները վերաբերում են սահմանի նույն՝ Նախիջևանին սահմանակից հատվածին Բաղրամյան պողոտան բաց է, Բագրատ սրբազանը հայտարարել է շարժման վերադասավորման մասին Ըստ սրբազանի՝ առաջիկա երեք օրը տարբեր հանդիպումներ կունենան ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը Նա կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների նահանգային պաշտոնյաների պատվիրակությունը |