ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանը հերթական պարտությունը կրեց

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում կայացած քննարկումների արդյունքում Ադրբեջանը փաստորեն հերթական պարտությունը կրեց, թեեւ փորձում էր սեփական ժողովրդին ներկայացնել այն որպես բարոյական հաղթանակ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նրա խոսքերով, տեղի ունեցավ արտակարգ իրադարձություն` չնայած նրան, որ ԵԱՀԿ ՄԽ-ն զուշացնում էր այն մասին, որ չի կարելի ՄԱԿ-ում միակողմանի փաստաթուղթ ներկայացնել, Ադրբեջանն արեց դա: «Նախագծի օգտին քվեարկեց 39 երկիր, իսկ շուրջ 150-ը (որոնց թվում նաեւ Եվրամիության հիմնական երկրները) կամ դեմ են եղել, կամ ձեռնպահ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները եւս դեմ են քվեարկել: Կարծում եմ, Ադրբեջանը հստակ ազդակ ստացավ այն մասին, որ միակողմանի ճնշման միջոցները չեն անցնի: Ադրբեջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը դեմ է խաղաղ կարգավորմանը եւ հանդես է գալիս խնդրի ուժային լուծման օգտին»,-ընդգծել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---