Ղարաբաղի հակամարտության հարցը ժողովրդավարության կամ դրա բացակայության նկատառումներով չէ, որ դիտարկվում է ՄԱԿ-ում

PanARMENIAN.Net - Քվեարկությունը ՄԱԿ-ում եւ օկուպացված ադրբեջանական տարածքների շուրջ բանաձեւի ընդունումը բազմաբովանդական մեկնաբանություններ է ստացել: Բաքվում ՄԱԿ-ի 39 անդամ-երկրների կողմից բանաձեւի աջակցությունը փայլուն դիվանագիտական հաջողություն են համարում, ինչը թույլ է տալիս դուրս հանել ղարաբաղյան կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) էքսկլյուզիվ «հովանու» տակից: Հայաստանում այլ կերպ են կարծում: Ղարաբաղյան կարգավորման կենտրոնի փոխադրումը միջնորդ երկրների Մինսկի խմբից ՄԱԿ Երեւանը հակաարդյունավետ է համարում հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին գրում է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը:



Նրա կարծիքով, Ղարաբաղի հակամարտության հարցը ժողովրդավարության կամ դրա բացակայության նկատառումներով չէ, որ դիտարկվում է ՄԱԿ-ում, ամենեւին: «Վերջիվերջո, Ադրբեջանում ամեն ինչ եւս այնքան հոյակապ չէ ժողովրավարության տեսանկյունից, իսկ նրանք, ովքեր աջակցեցին Բաքվին, ԻԿԿ անդամ-երկրներն էին եւ Թուրքիան, որտեղ եւս ժողովրդավարական գործընթացներն այնքան էլ արագ չեն գնում, ինչպես կուզեին ԱՄՆ-ն կամ ԵՄ երկրները: Հիշեցնենք, որ Գլխավոր վեհաժողովի անցած` 61-րդ նիստին, եւս քննարկվել է Ղարաբաղի եւ օկուպացված շրջանների հարցը: Ամենայն հավանականությամբ, այն կշարունակի դիտարկվել, քանի որ այն խորհրդատվական բնույթ է կրում եւ անպայման չէ իրականացման համար: Իսկ ինչ վերաբերում է վերջին քվեարկությանը, ապա պետք է նշել, որ երեք միջնորդ երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, դեմ են քվեարկել բանաձեւին (բացի նրանցից, դեմ քվեարկած յոթ երկրների շարքում էին բնականաբար Հայաստանը, ինչպես նաեւ Անգոլան, Հնդկաստանը եւ Վանուատուն): Եւ եթե Անգոլայի եւ Վանուատուի կարծիքները, որքան էլ ցինիկ չհնչեր, կարելի է նկատի չառնել, ապա երեք երկրների կարծիքը, որոնք գլխավոր դերակատարությունն ունեն հակամարտության կարգավորման հարցում, գործոն է, որն այդքան հեշտ չես անտեսի: Բավական արագ հզորացող տարածաշրջանային գերտերություն Հնդկաստանը եւս կարեւոր է: Չնայած, նրա դիրքորոշումը գալիս է հակառակից, քանի որ բանաձեւի կողմնակիցների 80 տոկոսը ՄԱԿ-ի մահմեդական անդամ-երկրներ են: Նաեւ նշենք, որ հարյուր ձեռնպահների շարքում էին ՄԱԿ-ի այնպիսի անդամ երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան: Բանաձեւի հարցով չեն քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները. ոմանք դեմ էին, ոմանք` ձեռնպահ, եւ միայն Անվտանգության խորհրդի «ռոտացիոն» ցուցակի երկու երկրներ Լիվիան եւ Ինդոնեզիան աջակցեցին Բաքվին: Միջնորդ երկրների դիրքորոշումը կտրուկ քննադատության ալիք բաձրացրեց Ադրբեջանի քաղաքական գործիչների եւ դիվանագետների շրջանում, նաեւ հայտարարություններ հնչեցին, որ Մինսկի խմբի անարդյունավետությունն ակնհայտ է բոլորի համար»,- ընդգծում է Սերգեյ Մարկեդոնովը, հաղորդում է Politicom.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---